Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների և պատ կազմած ոստիկանների միջև բախման ժամանակ ոստիկանի ինքնազգացողություն է վատացել. նա տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Գլխավոր դատախազության դիմաց ի աջակցություն սյունեցիների անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ պատ կազմած ոստիկանների հետ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանի ինքնազգացողություն է վատացել:
Տեղում հավաքվածները ոստիկանին առաջին օգնություն են ցուցաբերել, նա տեղափոխվել է հիվանդանոց:
Մինչ այդ Դատախազության դիմաց հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել շենքի ուղղությամբ, որոնցից որոշները պատ կազմած ոստիկաններին ոմանց են դիպել, ինչից հետո իրավիճակը լարվել է, և ոստիկանների ու բողոքի ակցիայի մասնակիցերի միջև հրմշտոց ու բախում է սկսվել:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ հնչեցրել են հայհոյանքներ, տարբեր իրեր են նետել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ և փորձել ներխուժել շենք։
«Ոստիկանները կանխել են ներխուժումը, ինչից հետո ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ընդհարման պահին ոստիկանության զորքերի ծառայողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Տեղեկացնենք նաև, որ ակցիայի մասնակիցներից 14 անձ բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ»,- նշված է Ոստիկանության հաղորդագրությունում։










