Խնդրում եմ ծառայությունից հանել բոլոր ոստիկաններին, որոնք տարբերանշաններ չունեն․ Արման Սաղաթելյան (տեսանյութ)

15:48 • 22.04.21

Խնդրում եմ ծառայությունից հանել բոլոր ոստիկաններին, որոնք տարբերանշաններ չունեն։ Քննչական կոմիտեի բակում ոստիկաններին ասաց հասարակական–քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։

«Խնդրում եմ, պարոն փոխգնդապետ, հանել ծառայությունից առանց տարբերանշանի, անձնական կրծքանշանի բոլոր ոստիկաններին»,– ասաց Արման Սաղաթելյանը և նշեց, որ չեն հեռանա մինչև իրենց պահանջը չկատարեն։

«Դուք կարող եք ինձ բերման ենթարկել, բայց ես պետք է իմանամ, թե ով է դա անում, ովքեր են այս մարդիկ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտե ժամեր առաջ բերվել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես նաև այլ անձինք։ Քննչական կոմիտեի բակում են բերման ենթարկվածների աջակիցները։ Բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հստակ չի նշվում, թե որ քրեական գործի շրջանակներում են գործողություններ իրականացվում: