Ոստիկանության գործողությունների հետևանքով լուրջ վնասվածք է ստացել «Երկիր Մեդիա»-ի օպերատորը. Գեղամ Մանուկյան

22:48 • 22.04.21

Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել «Երկիր Մեդիայի» օպերատորը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը:

Դատախազության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և պատ կազմած ոստիկանների միջև բախումներ են եղել: 

Ոստիկանությունը բերման է ենթարկել 14 անձի:

Բախումների ժամանակ մեկ ոստիկանի ինքնազգացողություն վատացել է, նրան տեղում գտնվողները առաջին օգնություն են ցուցաբերելը, որից հետո ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց: