Կառավարության նիստի օրակարգում էր նաև Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին հավանություն տալու մասին հարցը (տեսանյութ)

11:00 • 22.04.21

Կառավարությունը նիստ է գումարել։ Օրակարգում 38 հարց է։ Ներառված են Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե ստեղծելու, կանոնադրությունը հաստատելու մասին, Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին հարցեր և այլ հարցեր։