Իտալիայում ձերբակալվել է 2016-ին Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության հանցակիցը
Իտալական ոստիկանությունը բերման է ենթարկել 2016 թվականին Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության հանցակցին, որի հետևանքով զոհվել էր 86 մարդ: Կասկածյալը 28-ամյա ալբանացի Անդրի Ելեզին է: Այս մասին գրում է Corriere della Sera-ն, հայտնում է RT-ն:
Ինչպես նշված է, տղամարդուն ձերբակալել են իտալական Կամպանիա մարզում գտնվող Սպարանիզ կոմունայում:
Նրա ձերբակալման մասին վճիռը կայացվել է ֆրանսիական դատարանի կողմից:
ANSA-ի փոխանցմամբ ՝ կասկածյալը զենք է մատակարարել ահաբեկչին:
2016-ի հուլիսի 4-ին ահաբեկիչը բեռնատար մեքենայով մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, որոնք հավաքվել էին Անգլիական առափնյակում Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերպված հրավառությանը հետևելու: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 86 մարդ:










