«Ապտակիր մեկ ուղղափառ հրեայի և ստացիր մեկ հավանում». Երուսաղեմում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել TikTok-ում տարածված թրենդի պատճառով (տեսանյութ)

15:17 • 22.04.21

Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել արաբ և հրեա երիտասարդների միջև, հայտնում է inosmi.ru-ն՝ հրապարակելով Խալեդ Սաբիհ յութուբյան օգտատիրոջ կողմից տարածված տեսանյութը։

Իսրայելական կողմի հայտնած տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է TikTok հարթակում տարածված թրենդից, ըստ որի` «ապտակիր մեկ ուղղափառ հրեայի և ստացիր մեկ հավանում»: Պաղեստինցի երիտասարդների մեկնաբանմամբ՝ իրենք այս կերպ են դրսևորում բռնազավթիչների դեմ պայքարը։

Անցալ գիշեր տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կան զոհեր․ այլ մանրամասները հայտնի չեն։