Չենք ուզում, որ Փաշինյանը մտնի կառավարություն, այս շենքն ու պետությունը նրան չեն պատկանում․ քաղաքացիներն իրենց շղթայել էին Կառավարության դարպասներին (տեսանյութ)

09:53 • 22.04.21

Այսօր առավոտյան «Ազատագրում» շարժումը ներկայացնող մի խումբ քաղաքացիներ իրենց շղթայել էին Կառավարության դարպասներին՝ փորձելով կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը։

«Այս շենքը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, ոչ էլ այս պետությունն է իրեն պատկանում։ Դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, պահանջում ենք նրա անհապաղ հրաժարականը։ Մենք չենք ուզում, որ նա մտնի մեր պետության կառավարության շենք, չենք ուզում, որ թուրքը ապրիլի 24-ին գնա Ծիծեռնակաբերդ»,-ասաց նրանցից մեկը։