Պակիստանում հյուրանոցի մոտ խոշոր պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ (լուսանկար)

09:12 • 22.04.21

Պակիստանի արևմտյան Քվետա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել հյուրանոցի կայանատեղիում, որի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, ևս 12-ը՝ վիրավորվել, գրում է BBC-ն:

Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկով լցված մեքենան պայթել է «Սերենա» հյուրանոցի մոտ:

Ավտոկայանատեղում կայանված մեքենաները վնասվել են: Բացի այդ, վնասվել է հյուրանոցի շենքը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հյուրանոցում հրդեհ է բռնկվել:

Տուժածները հոսպիտալացվել են:

Flames at smoke during the explosion at the Serena Hotel