Վինձորի պալատ մտած կինը ներկայացել է որպես արքայազն Էնդրյուի հարսնացու․ նրան ձերբակալել են և տեղափոխել հիվանդանոց (լուսանկարներ)

13:11 • 22.04.21

Մեծ Բրիտանիայում մի անծանոթ կին մտել է արքայական նստավայրի տարածք և հայտարարել, որ արքայազն Էնդրյուի հարսնացուն է, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը։

Իսպանիայի 44-ամյա քաղաքացին Մեծ Բրիտանիա է ժամանել ապրիլի 17-ին, երբ Վինձորի պալատում հուղարկավորել են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսնուն՝ Էդինբուրգի նախկին դուքս արքայազն Ֆիլիպին։ Երկու օր անց կինը գնացել է արքայազն Էնդրյուի` Վինձորի ամրոցում գտնվող նստավայրի դարպասի մոտ և հայտնել, որ արքայազնի հետ հանդիպում ունի։ Պահակները նրան ներս են թողել և նույնիսկ տաքսու գումարը վճարել։

Տեսախցիկների ֆիքսած կադրերի համաձայն` կինը շուրջ 20 րոպե շրջել է պալատի այգում, ապա գնացել է գլխավոր մասնաշենք ու հարցրել արքայազն Էնդրյուին։ Երբ նրան հարցրել են, թե ով է, նշել է, որ նշանադրված է արքայազնի հետ և եկել է ամուսնանալու։

Կինը ձերբակալվել է գողություն կատարելու կասկածով, այնուհետև տեղափոխվել հիվանդանոց, համաձայն` 1984 թվականին ընդունված Հոգեկան առողջության մասին բրիտանական օրենքի։ Կնոջ մոտ հայտնաբերվել են ամրոցի և նստավայրերի տարածքային քարտեզներ։ Ձերբակալման պահին կինը պնդել է, որ իր անունն Իրեն է և նա նշանադրված է արքայազն Էնդրյուի հետ։

60-ամյա արքայազն Էնդրյուն թագուհու և արքայազն Ֆիլիպի 2-րդ որդին է, որը 2019 թվականին դադարեցրել է թագավորական ընտանիքի ավագ անդամի իր պարտականությունները։

Prince Andrew was at home at the time of the security scareThe woman arrived at an un-manned public gate in a cab at 11amThe woman is said to have told guards she had a lunch appointment with the Duke of York