Փաշինյանի գալու օրն իր շարասյան տղաները հարցրել են՝ «Դուք գյուղապետ եք, ինչո՞ւ չեք մոտենում», հարցրել եմ՝ ո՞ւր է, ասել են՝ «այն է՝ տոպրակներով վազում է». Շուռնուխի համայնքապետ (տեսանյութ)

19:09 • 22.04.21

Փաշինյանն արեց դա, ևս մեկ անգամ ինքն իրեն համոզելով, որ ինքը կարող է սյունեցուն, ազատամարտիկին այդպիսի կարգավիճակի հասցնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետը` անդրադառնալով դիտարկմանը, որ իրավապահները իր եղբորը բերման էին ենթարկել ըստ  տարածված կադրերի գրեթե ծնկաչոք:

«Չեմ հասկանում ինչ է իր ուզածը, իր ինչին էր պետք, հիվանդ մարդը, 10 օր պառկած, 7 օր սրսկումների մեջ ու էդ տղուն էդ վիճակով տնից հանեն  հիվանդ մորս կողքից: Մայրս էլ հիմա վատառողջ է: Խնդիրն այն է, որ հիմա մորս թողած եկել եմ հարցազրույց եմ տալիս, թող բոլորն իմանան, որ սա սրիկայություն է, սա սխալ է: Այդ մարդուն էրեխեքի առջև, առավոտ շուտ կնոջ հիվանդ մոր առաջ հանեն անկողնուց տանեն քննչական, ինչի համար, որ ի՞նչ ապացուցեն, որ կարո՞ղ են սյունեցուն էս օրը գցել, որ ազատամարտիկին, 3 պատերազմի մանակցին այս օրը գցե՞ն »,- ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով` ոչ մեկ չի ասել, որ Փաշինյանը գալու է։

«Այդ օրը իր շարասյան տղաները հարցրել են՝ «Դուք գյուղապետ եք, ինչո՞ւ չեք մոտենում», հարցրել եմ՝ ո՞ւր է, ասել են՝ «այն է՝ տոպրակներով վազում է»»,-  նշեց Շուռնուխի համայնքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։