Սպիտակ տունը հայտնել է Բայդենի առաջին արտասահմանյան ուղևորությունների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսին որպես երկրի առաջնորդ կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը: Նա կայցելի Միացյալ Թագավորություն և Բելգիա, ասվում է Սպիտակ տան կայքում։
«Նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի հունիսին Միացյալ Թագավորություն և Բելգիա կմեկնի։ Դա կլինի նախագահ Բայդենի առաջին արտասահմանյան ուղևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բայդենը կմասնակցի Մեծ Բրիտանիայում կայանալիք G7 գագաթնաժողովին, որը նախատեսված է հունիսի 11-13-ին, ինչպես նաև հունիսի 14-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում տեղի կունենան նաև ԱՄՆ-ի նախագահի առանձին հանդիպումները դաշինքի երկրների ղեկավարների հետ:










