Գերմանիայում հակակորոնավիրուսային սահմանափակումների ակցիայի ժամանակ 2 տասնյակ ոստիկան է տուժել. RT
Գերմանիայի մայրաքաղաքում կորոնավիրուսի սահմանափակումների դեմ բողոքի ցույցի ժամանակ վիրավորվել է 20 իրավապահ: Այս մասին հայտնում է RT-ն:
«20 աշխատակից տուժել է»,- նշվում է Բեռլինի ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Իրավապահները բերման են ենթարկել 231 ցուցարարի:
Ընդհանուր առմամբ, հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ ակցիան համախմբել է 8-10 հազար մարդու: Նրանցից շատերը պաշտպանիչ դիմակներ չեն կրել: Որոշ ցուցարարներ քարեր ու շշեր են նետել ոստիկանության ներկայացուցիչների ուղղությամբ:
Ապրիլի սկզբին հաղորդվել էր, որ եվրոպական մի շարք երկրներում բողոքի ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ իշխանությունների կողմից կորոնավիրուսային համավարակի դեմ նոր սահմանափակող միջոցառումների:










