Չեխիայի ԱԳՆ-ն նշել է ՌԴ դեսպանատան` Պրահայում մնացող աշխատակիցների թիվը

11:41 • 23.04.21

Ռուսաստանի և Չեխիայի դեսպանություններում Պրահայում և Մոսկվայում կլինի 32-ական մարդ: Այս մասին Blesk պարբերականի հետ զրույցում հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլգանեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 «7 դիվանագետ և 25-հոգանոց վարչակատեխնիկական աշխատակազմ», - բացատրել է նա ՝ հավելելով, որ գլխավոր  հյուպատոսություններում աշխատողների թիվը չի փոխվի:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:

ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: