«Բայդենից պահանջում են կատարել տված խոստումը». ամերիկյան KTLA5 հեռուստաալիքի անդրադարձը՝ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությանը

10:14 • 23.04.21

Ամերիկյան KTLA5 հեռուստաալիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու խոստմանը:

Հեղինակավոր հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել, որում մանրամասն ներկայացվում է ստեղծված իրավիճակը:

KTLA5-ի լրատվական ծառայության մեկնաբան Էլինա Աբովյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ բնակիչները պահանջում են Բայդենից կատարել իր խոստումը, որը նա տվել էր նախագահի թեկնածու եղած ժամանակ: 

«Այնուամենայնիվ, նման քայլը կարող է էլ ավելի բարդացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները»,- նկատում է մեկնաբանը: 

Վերջինս ընդգծում է, որ ներկայում Բայդենի նկատմամբ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման առանչությամբ մեծ ճնշում կա: Ոլորտի բազմաթիվ փորձագետներ հավատացած են, որ Բայդենն այս տարի իսկապես պատմական քայլ կկատարի:

Հեռուստաընկերության անդրադարձը կարող եք դիտել ստորև.