Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության մեկօրյա ռեկորդային ցուցանիշ և վարակման դեպքերի ռեկորդային ցուցանիշ՝ այլ երկրների համեմատ

02:14 • 23.04.21

Հնդկաստանում արձանագրվել է կորանավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ մեկօրյա ցուցանիշը՝ աշխարհի այլ երկրների համեմատ, ինչպես նաև մահվան ամենամեծ մեկօրյա ցուցանիշը երկրում:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, ասիական երկիրը պայքարում է կորոնավիրուսի տարածման երկրորդ հզոր ալիքի դեմ՝ խնդիրների առաջ կանգնելով՝ պայմանավորված առողջապահության համակարգի գերծանրաբեռնվածությամբ:

Նշվում է, որ խոշոր քաղաքներում, ինչպես և մայրաքաղաք Դելիում մարդկանց հերթեր են գոյանում հիվանդանոցների բակերում, որոնք լի են հիվանդներով: Մի շարք մարդիկ անգամ մահացել են՝ սպասելով թթվածնի մատակարարմանը:

Հնդկաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 314 835 դեպք, մահվան՝ 2104: Ասիական երկիրը երկրորդն է ողջ աշխարհում վարակվածության ցուցանիշով (ավելի քան 16 մլն) և չորրորդը՝ մահացության ցուցանիշով (ավելի քան 180 հազար):