Իրաքում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծման է ենթարկվել
Ուրբաթ Իրաքում Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում տեղակայված ամերիկյան բանակի Victory ճամբարը հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի թելեգրամյան ալիքը`վկայակոչելով իրաքյան բանակի աղբյուրը:
«Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմական կայանի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նշվում է հաղորդագրության մեջ:
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: Նշվում է, որ մինչ այժմ ոչ մի արմատական կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:










