Միջերկրական ծովում առնվազն 130 ներգաղթյալ է զոհվել

04:31 • 23.04.21

Չորեքշաբթի Լիբիայի ափերի մոտ շրջված ռեզինե նավակի պատճառով զոհվել է Աֆրիկայից ուղևորված մոտ 130 ներգաղթյալ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Այսօր ժամեր տևած որոնումներից հետո, մեր ամենավատ վախերը իրականացել են: …երբ ժամանել ենք դեպքի վայր, ոչ մի ողջ մարդ չենք հայտնաբերել, չնայած որ կործանման վայրում տեսել ենք առնվազն 10 մարմին», - նշել են SOS Mediterranee հասարակական կազմակերպությունից:

Իրենց պատկանող Ocean Viking նավը ուղարկվել էր միջազգային ջրեր՝ Լիբիայի ափերի մոտակայք, երբ տեղեկություն էր ստացվել այդտեղ գտնվող աղետալի իրավիճակում հայտնված նավակների մասին:

Փրկարարական գործողություններ իրականացնելու փորձերը բարդացել են եղանակային վատ պայմանների պատճառով. որոնման տարածքում ալիքները բարձրացան մինչև 6 մետր: