ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահի հետ․ կողմերն ուրվագծել են 2 խորհրդարանների համագործակցության օրակարգում առկա հարցերի շրջանակը, պայմանավորվել շարունակել երկխոսությունը

14:01 • 23.04.21

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Կողմերն ուրվագծել են երկու խորհրդարանների համագործակցության օրակարգում առկա հարցերի շրջանակը, պայմանավորվել շարունակել երկխոսությունը, որը  նախատեսված է մայիսին Մոսկվայում: