ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել. նրանք պետք է լքեն երկիրը մինչ մայիսի 16-ը

15:16 • 23.04.21

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել, նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև  մայիսի 15-ի օրվա ավարտը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով գերատեսչության կողմից հրապարակված հայտարարությանը:

Ապրիլի 23-ին Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել անհեթեթ պատրվակով Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի 3 աշխատակցի «անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու» վերաբերյալ:

 «(Դեսպանին) ասվել է, որ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման Լեհաստանի սադրիչ գործողությունների, հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա, նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունում Լեհաստանի դեսպանության 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել: Նրանք մինչև 2021 թվականի մայիսի 15-ի օրվա ավարտտը պետք է լքեն Ռուսաստանի դաշնության տարածքը»,-տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն: