Ռուս զբոսաշրջիկների մոտ 70 տոկոսը հետաձգել է Թուրքիա մեկնելու ուղեգրերի ամսաթիվը, 30 տոկոսը՝ փոխել ուղղությունը

02:44 • 23.04.21

Ռուս զբոսաշրջիկների մոտ 70 տոկոսը ներկա պահին նախընտրել է հետաձգել ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակհատվածում ուղեգրերի ձեռքբերումը Թուրքիա մեկնելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի Տուր-օպերատորների միության գործադիր տնօրեն մայա Լոմիձեին:

«Զբոսաշրջիկների ընդհանուր թվից, որոնք ուղեգրեր են ձեռք բերել դեպի Թուրքիա, իսկ նրանց թիվը կազմում է 533 000, 15 տոկոսը վերակողմնորոշվել է ռուսական արտադրանքի ուղղությամբ, 15-20 տոկոսն ընտրել է այլ արտասահմանյան ուղղություններ»,- ասել է Լոմիձեն:

Նրա տվյալներով՝ չանապարհորդների 65-70 տոկոսը վերաամրագրել է Թուրքիա մեկնելու ուղեգրերը հետագա ամսաթվերի համար՝ հուսալով, որ արգելքը կչեղարկի:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ռուսական օպերատիվ շտաբը մինչև հունիսի մեկը սահմանափակել է ավիահաղորդակցությունը ՌԴ-ի և Թուրքիայի միջև: