Թումանյանում ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ արձակած կասկածյալը ներկայացել է Ոստիկանություն՝ հանձնելով նաև հրացանը. Shamshyan.com

10:51 • 23.04.21

Ապրիլի 22-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, որը հիմնականում կատարել են Ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները, ինքնակամ Ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 33-ամյա Վարշամ Հովսեփյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վերջինս կասկածվում է ապրիլի 18-ին Թումանյան քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլային միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ խուլիգանություն կատարելու, իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ օդ կրակելու մեջ։

Կայքի տեղեկություններով՝ Վ. Հովսեփյանը ոստիկաններին է ներկայացրել նաև իր հանգուցյալ պապու անվամբ հաշվառված 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։