Ճապոնիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մայիսի 11-17-ը զորավարժություններ կանցկացնեն Կյուսյու կղզում
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մայիսի 11-ից մինչև 17-ը համատեղ զորավարժություններ կացկացնեն Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին: «Ֆրանսիան մեր դաշնակիցն է, որը կիսում է ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պատկերացումը: Մենք ցանկանում ենք ամրապանդել ճապոնա-ամերիկա-ֆրանսիական դաշինքը և բարձրացնել մեր մարտավարական պաշտպանական ունակությունները»,- մեջբերում է նրա խոսքը Kyodo գործակալությունը:
Զինավարժանքներին, որոնք տեղի կունենան երկրի հարավարևմտյան մասի միանգամից երեք պրեֆեկտուրաներում՝ Կագոսիամյում, Միյաձակիում և Նագասակիում, ճապոնական կողմից կմասնակցի այդ թվում ինքնապաշտպանության ծովային ուժերի արագ հակազդման էլիտային ամֆիբիական բրիգադը: Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ-ի զինվորականները երեք անգամ անցկացրել են նման զինավարժանքներ, սակայն Ֆրանսիան դրանց կմասնակցի առաջին անգամ: Սպասվում է, որ զորավարժություններում նաև գործի կդրվեն MV-22 Osprey կոնվերտոպլաններ: Ֆրանսիան վերջին տարիներին ուժեղացնում է փոխգործակացությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ: Մասնավորապես, կանոնոնավոր հիման վրա ֆրանսիացի զինվորականները «Լապերուզ» ծովային վարժանքներն են անցկացնում Ճապոնիայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Այս տարի նրանց պետք Է միանա Հնդկաստանը:










