Ողջունելի է ԱՄՆ նախագահի իմաստուն ու քաջ քայլը․Արամ Ա-ն՝ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

22:21 • 24.04.21

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն։

«Մեծապես ողջունելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի իմաստուն ու քաջ քայլը՝ 1915-ին Օսմանյան թուրք պետության կողմից հայ ժողովրդի դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը հիշել իր ճշգրիտ, պատմական և իրավական անվանմամբ՝ Ցեղասպանություն»,-գրել է Արամ Ա-ն։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնումը երբևէ»,-գրել էր նա: