Արիզոնայում ավիավթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

12:33 • 24.04.21

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղի ոստիկանությանը։

Ավիավթարը տեղի է ունեցել Նավահո շրջանի Ուինսլո քաղաքի մերձակայքում։

«Վայրէջք կատարելուն պես ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ», - ասված է ոստիկանության շերիֆի տարածած հաղորդարության մեջ։

Դեպքը քննելու են Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը և ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը: