«Մենք կշարունակենք միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը». Կիպրոսի նախագահը թվիթերյան գրառում է արել
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ թվիթերյան գրառում է արել` ընդգծելով, որ Կիպրոսը կշարունակի ջանքերը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ:
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Մենք ցավով և ակնածանքով ենք վերաբերվում նրանց զոհաբերությանը: Մենք ամուր կառչած ենք մեր հայ եղբայրներից, որոնք ապրում են այստեղ՝ մեր հայրենիքում: Մենք կշարունակենք միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը»,- գրել է Կիպրոսի նախագահը:










