Մենք չպետք է մոռացության տանք թուրքերի և հայերի համակեցության մշակույթը. Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարքին  

21:30 • 24.04.21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Մեր ժողովուրդները դարերով խաղաղությամբ ապրել են այս հողերում: Մենք չպետք է մոռացության տանք թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը շարունակվել է հարյուրավոր տարիներով և ողջ աշխարհի համար օրինակ է համարվել»,- ասվում է երկրի ղեկավարի ուղերձում:

Էրդողանի ուղերձում ասվում է, որ թուրքերն ու հայերը պետք է բոլոր խոչընդոտները հաթահարելու կարողություն ցուցաբերեն:

«Հարգանքով ոգեկոչում եմ Օսմանյան պետության հայերի հիշատակը, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված դժվարին պայմաններում, ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»,- ասվում է ուղերձում: