«Ոգեկոչելով ավելի քան մեկ դար առաջ սպանված 1,5 միլիոն հայի հիշատակը»․ Associated Press-ը` ջահերով երթի մասին

13:52 • 24.04.21

Associated Press-ն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման համար անցկացված ամենամյա ջահերով երթին։

«Մոտ 10 հազար մարդ ջահերով երթ է անցկացրել մայրաքաղաք Երևանում՝ ոգեկոչելով ավելի քան մեկ դար առաջ սպանված 1,5 միլիոն հայի հիշատակը։ Երթը սկսվել է հրապարակից, որտեղ այրվել են թուրքական դրոշները», - գրել է գործակալությունը և հավելել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին օսմանյան թուրքերի կողմից սպանվել է 1,5 միլիոն հայ, ինչը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

Լրատվականը շեշտել է, որ Թուրքիայի իշխանությունների պնդմամբ` հայերի սպանությունները Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանք են։