Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցն է, հազարավոր մարդիկ շարունակում են այցելել Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

09:03 • 24.04.21

Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցն է։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել պաշտոնյաներ, հոգևոր այրեր, այլ երկրների ներկայացուցիչներ։ Այսօր հիշատակի արարողություն է սպասվում նաև Հայաստանի այլ մասերում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։

Հիշեցնենք, որ 106 տարի առաջ՝ 1915 թ., Թուրքիայի հրեշավոր ծրագրին՝ Ցեղասպանությանը, զոհ գնաց 1,5 մլն հայ, իսկ շատերը դարձան տարագիր։