Հնդկաստանը 1 օրում հակառեկորդներ է գրանցել կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի ցուցանիշներով

10:00 • 24.04.21

Հնդկաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման և վարակի հետևանքով մահվան ցուցանիշների աննախադեպ աճ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Վերջին 24 ժամվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի 346 786 և կորոնավիրուսի հետևանքով մահվան 2624 ռեիկորդային դեպք։

Հայտնի է, որ վարակի տարածման սկզբից ի վեր Հնդկաստանում դրա հետևանքով մահացել է 189 544 մարդ։