Հայտնաբերվել է ինդոնեզիական նավատորմի անհետացած ռազմական սուզանավը
Ինդոնեզիական նավատորմի անհայտ կորած «Նանգալա» ռազմական սուզանավը հայտնաբերվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Սինխուա» գործակալությանը։
Կորած սուզանավի հայտնաբերման մասին տեղեկացրել է Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի շտաբի պետը։
Հիշեցնենք՝ սուզանավի անհետանալու մասին հայտնի էր դարձել ապրիլի 21-ին: Անհետանալու պահին նավում եղել է 53 մարդ: Հետագայում, որոնողական աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել են նավթային արտահոսքի նշաններ:
Ավելի վաղ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ղեկավար Յուդո Մարգոնոն հայտարարել էր, որ սուզանավում թթվածինը բավարար կլինի մինչև շաբաթ առավոտ:










