Արգենտինայի տրանսպորտի նախարարը զոհվել է վթարի հետևանքով (տեսանյութ)

09:54 • 24.04.21

Արգենտինայի տրանսպորտի նախարար Մարիո Մեոնին զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է TN հեռուստաալիքը:

Նախարարի մեքենան շրջվել է, ղեկին եղել է պաշտոնյան, մեքենայում այլ մարդ չի եղել:

Նա վերադառնում էր Ռոսարիո քաղաքից, որտեղ ուրբաթ կեսօրին երկրի նախագահի հետ միջոցառման էր մասնակցել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: