Պաղեստինի ծայրահեղական ուժերը Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
Պաղեստինի ծայրահեղական ուժերը Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից մեկն իսրայելական «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը որսացել է, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Իսրայելի Զինված Ուժերի տարածած հաղորդագրությանը:
Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ մյուս երկու հրթիռներն ընկել են սահմանային անվտանգ հատվածում:
Ավելի վաղ իսրայելական կողմը հաղորդել էր, որ Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի հետ սահմանակից շրջաններում, օդային տագնապի ազդանշան է միացել:










