Անհետ կորած սուզանավի անձնակազմի 53 անդամից ոչ մեկ չի փրկվել. Ինդոնեզիայի ռազմածովային ուժեր
Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ սուզանավի որոնման ընթացքում, որն անհետացել էր ապրիլի 21-ին, նավի վրա հայտնաբերվել են իրեր՝ անձնակազմի անդամների աղոթքի գորգեր, տորպեդոյի խողովակի մասեր, ինչպես նաև վառելիքով ու քսանյութերով լի տարաներ, գրում է Al Jazeera-ն:
Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Յուդո Մարգոնոյի խոսքով՝ սուզանավի հայտնաբերումը թույլ է տվել փորձագետներին ենթադրել, որ նավն ամենայն հավանականությամբ խորտակվել է:
Սուզանավի՝ «խորտակված» կարգավիճակը նշանակում է, որ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը գիտակցում են, որ նավի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են, իսկ փրկվածներին գտնելու հնարավորություն չկա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, KRI Nanggala-402 սուզանավն անհետացել էր ապրիլի 21-ին՝ ինդոնեզիական Բալի կղզու մոտ ուսումնական տորպեդոյի արձակման ժամանակ: Նավում եղել է 53 մարդ:
Տեղի ունեցածի առնչությամբ պաշտոնական վարկածներ դեռ չեն ներկայացվել:










