ԱՄՆ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պետդեպարտամենտ

09:29 • 24.04.21

ԱՄՆ-ում Ռուսաստանի գործերով ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պետդեպարտամենտ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությանը:

Նշվում է, որ հավատարմատարը վճռականորեն հերքել է Մոսկվայի նկատմամբ ամերիկյան կողմի մեղադրանքները:

«Այսօր Ռուսաստանի գործերով ժամանակավոր հավատարմատարն օգտագործել է Պետդեպարտամենտի հանդիպումը՝ վճռականորեն հերքելու համար Եվրաատլանտյան տարածքում ապակայունացնող գործողություններով Ռուսաստանի դեմ անհիմն մեղադրանքները»,-ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:

Ինչպես հետևում է Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական հարցերով բյուրոյի թվիթերյան էջից, ԱՄՆ Պետդեպը կանչել է ԱՄՆ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատարին` «մտահոգություն հայտնելու ապակայունացնող գործողությունների վերաբերյալ, որոնք Ռուսաստանը շարունակում է իրականացնել եվրաատլանտյան տարածաշրջանում»: