«Շնորհակալություն, նախագահ Բայդեն, Ձեր խոսքը պահելու համար, այսօր ես կանգնած եմ ձեր կողքին». Լոս Անջելեսի քաղաքապետի ուղերձը` Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գերսեթին իր թվիթերյան օգտահաշվում տեսաուղերձ է ձայնագրել` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:
«Այսօր նախագահ Ջո Բայդենը պատմություն է կերտել` դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որը բարձրաձայնել է ճշմարտությունը, ընդունել անցյալի մութ իրողությունները և ճանաչել է Հայոց ցեղասպանության անժխտելի փաստը: Այս օրը վաղուց էր հասունացել, այն 106 տարի է, ինչ կազմավորվում էր:
Նախագահ Բայդեն, դուք հարգել եք ահաբեկչության և բռնության արշավում գողացված 1.5 միլիոն հոգիների հիշատակը և վերահաստատել եք մեր ազգի նվիրվածությունը արդարությանը:
Ես այնքան հպարտ եմ, որ իմ քաղաքը` Լոս Անջելեսը, տուն է աշխարհում ամենամեծ հայկական բնակչություններից մեկի համար: Ամերիկահայերը այստեղ են, մեր հարևաններն են, մեր ընկերներն են: Նրանք` մենք ենք: Բայց մենք չենք կարող մոռանալ, թե հայերը առաջին հերթին ինչ պատճառով են եկել այստեղ` գրպանների փոքր պարունակությամբ և իրենց անունով փոքր ունեցվածքով:
Փախչելով պատերազմից և Ցեղասպանությունից: Նրանք եկել էին ապաստան գտնելու, հետապնդման ստվերից խուսափելու և հույս գտնելու համար, որ իրենց ավելի լավ աշխարհ ու ավելի լավ կյանք է սպասվում առաջիկա օրերին: Բոլոր նրանց պես իրենցից առաջ և հետո, որոնք եկան, քանի որ Ամերիկան, նախագահ Լինքոլնի խոսերով, «Երկրի վրա վերջին լավագույն հույսն է»: Հույսը չի նշանակում մաքրել անցյալը կամ փոքրացնել երեկվա անարդարությունները: Ամերիկացի բոլոր մարդիկ հասկանում են դա: Որովհետև հույս` նշանակում է տեսնել աշխարհը այնպես, ինչպես այն կա և ձգտել նրան, ինչպիսին այն կարող է լինել: Դա նշանակում է ասել ճշմարտությունը ժխտողականության երեսին, պայքարել պատմության սարսափների դեմ, սովորել և առաջնորդել ՝ ապահովելու համար, որ դրանք այլևս երբեք չկրկնվեն:
Շնորհակալություն, նախագահ Բայդեն, Թեր խոսքը պահելու համար և այսօր ես կանգնած եմ ձեր կողքին: Ամերիկահայերի և արդարության աշխարհի չեմպիոնների հետ, որոնք պարտավորվում են համարձակորեն գործել` առաջնորդվելով 2 սրբազան բառերով. Այլևս երբեք»,-իր տեսաուղերձում ասել է Լոս անջելեսի քաղաքապետը:
Today, @POTUS made history by speaking the truth — as the first U.S. President to recognize the Armenian genocide.
— MayorOfLA (@MayorOfLA) April 24, 2021
Armenian Americans have long been the conscience for honesty, justice & human rights. Let's join them in keeping the promise of "never again."#YesItsGenocide pic.twitter.com/LF8zxxKiIu










