Nissan X-Trail-ը տապալել է էլեկտրասյունը, կոտրել բետոնե հենապատն ու կողաշրջված հայտնվել Հրազդան գետում. 4 մարդ հոսպիտալացվել է․ shamshyan.com

14:43 • 25.04.21

Այսօր` Ժամը 02:40-ի սահմաններում, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բազալտ–բետոնե պատվանդանին, կոտրել այն և կոտրված էլեկտրասյան հետ կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի դուրս են բերվել գետից և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։