Բաղդադի կորոնավիրուսային հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել. ըստ տարբեր աղբյուրների՝ կա 28-45 զոհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կորոնավիրուսային կլինիկայում պայթյուն է որոտացել, որից հետո բռկվել է հրդեհ, կա 28 զոհ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով իրաքյան Dijlah հեռուստաալիքին:
Պայթյունի և դրան հետևած հրդեհից, ըստ աղբյուրի, 50 մարդ է տուժել:
Մարդու իրավունքների իրաքյան հանձնաժողովի տվյալներով՝ հրդեհի հետևանքով 30-45 մարդ է մահացել: Հանձնաժողովի անդամներն արդեն իսկ պահանջել են երկրի առողջապահության նախարարի հրաժարականը:
Բաղդադի հարավ-արևելքում գտնվող հիվանդանոցում բռնկված հրդեհին նախորդել է թթվածնային բալոնների պահեստում որոտացած պայթյունը, որը գտնվել է երկրորդ հարկում՝ թոքաբորբային ծանր ընթացք ունեցող կորոնավիրուսային հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքին կից:
Պայթյունի պահին հիվանդանոցում 120 մարդ է գտնվել, որից 90-ը փրկվել է:










