Ամերիկացի սենատորը Բայդենին Լենինի հետ է համեմատել

07:18 • 25.04.21

Ամերիկացի սենատոր Ջոն Քեննեդին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին քննադատել է ոստիկանության ֆինանսավորման կրճատման դեմ հանդես եկող քաղաքական գործիչներին աջակցելու համար, հաղորդում է ТАСС-ը:

Հանրապետական սենատորն ասել է, որ դեմոկրատ շատ պաշտոնյաներ դժգոհ են իրավապահ մարմինների գործունեությունից և ձգտում են կրճատել աշխատանքի որակից ու կոչ են անում կրճատել տրամադրվող ֆինանսական միջոցները: 

Օրենսդիրն ափսոսանք է հայտնել, որ այդ գործում ներգրավված է հենց նախագահ Բայդենը:

«Ես գիտեի, որ նախագահ Բայդենը ձախ կենտրոնամետ հոսանքին է աջակցելու, բայց ես չէի կարող պատկերացնել, որ նա Լենինից էլ ձախ կլինի: Բայդենը պետք է ավելի խելացի գտնվեր: Պետք չէ հասնել նրա        տարիքին, այդքան փորձ ու գիտելիք ունենալ և չգիտակցել, որ դա անհեթեթություն է»,- ասել է սենատորը: