Կանադայի կառավարությունը կթուլացնի հակակորոնավիրուսային սահմանափակումները բնակչության 75%-ի պատվաստվելուց հետո
Կանադայի կառավարությունը կթուլացնի հակակորոնավիրուսային սահմանափակումները բնակչության 75%-ի պատվաստվելուց հետո, հաղորդում է RT-ն:
Հաղորդվում է, որ այս պահին կորոնավիրուսի դեմ դեռ պատվաստվել է բնակչության 28,4%-ը:
Կանադայի առողջապահության նախարարության հաշվարկներով՝ բնակչության 75%-ի պատվաստումը հնարավոր է իրականացնել հուլիսի կես-օգոստոսի սկիզբ ընկած ժամանակահատվածում:
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տիկնոջ հետ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:










