Գազայի հատվածում, ի աջակցություն Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների մասնակցող պաղեստինցիների, բազմահազարանոց ցույցեր են անցկացվել

06:25 • 25.04.21

Գազայի հատվածի բոլոր քաղաքներում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են տեղի ունեցել՝ ի աջակցություն պաղեստինցիների, որոնք Երուսաղեմում ոստիկանության հետ բախումներին են մասնակցում, հաղորդում է РИА Новости-ն:

Երուսաղեմի հին քաղաքում ժամեր առաջ Տաճարային բարձունքում երեկոյան աղոթքիցբ հետո բախումները կրկին վերսկսվել են մահմեդական երիտասադրության եւ ոստիկանության միջև: Հազարավոր պաղեստինցիներ պաղեստինյան դրոշներ են պարզել բողոքի ակցիաների ժամանակ՝ ի աջակցություն Երուսաղեմում գտնվող պաղեստինցիների:

Հաղորդվում է, որ 12 պաղեստինցի վիրավորվել է: