Իրանի փոխարտգործնախարարը նշել է միջուկային ծրագրին վերադառնալու պայմանը
Վաշինգտոնը պետք վերացնի Իրանի մոտ 1500 բնակչի և ընկերության դեմ սահմանած պատժամիջոցները, որպեսզի Իրանը վերադառնա միջուկային ծրագրի իր պարտականությունների կատարմանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ասյ մասին հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:
«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները երկու տեսակի են բաժանվում. առաջին պատժամիջոցները ներառում են նավթի արտահանման, բանկային և ապահովագրության ոլորտի, նավագնացության, շինարարության և մեքենաների արտադրության հատվածային սահմանափակումներ, մյուս պատժամիջոցները սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ»,- պարզաբանել է պաշտոնյան:
Արաղչիի խոսքով՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ սահմանված պատժամիջոցային ցանկը երկար է մոտ 1500 կետ է ներառում:
Վիեննայում այս շաբաթ տեղի է ունեցել միջուկային գործարքի հարցով համատեղ հանձնաժողովի հերթական փուլը: Հանդիպման մասնակիցները քննարկել են համաձայնագրի կետերի լիակատար վերականգնմանն առնչվող հարցեր: Արաղչիի խոսքով՝ բանակցային գործընթացը, անկախ առկա դժվարություններից, առաջ է շարժվում:










