Պուտինը Ժիրինովսկիին ծննդյան օրվա առթիվ պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

12:36 • 25.04.21

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Այս մասին ասվում է ապրիլի 25-ին պետության ղեկավարի հրամանագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Քաղաքական գործիչը մրցանակը ստացել է Ռուսաստանի պետականության ամրապնդման, պառլամենտարիզմի զարգացման և օրենսդրական գործունեության զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Ժիրինովսկին շքանշանը ստացել է իր ծննդյան օրը, նա դառնում է 75 տարեկան: