Լոնդոնի կենտրոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ անցկացված բողոքի ակցիաների ընթացքում 8 ոստիկան է տուժել
Լոնդոնի կենտրոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ անցկացված բողոքի ակցիաների ընթացքում 8 ոստիկան է տուժել, հաղորդում է ТАСС-ը:
Տուժած իրավապահներից երկուսը հոսպիտալացվել են:
Լոնդոնի կենտրոնական հատվածներում անցկացված ակցիաների ժամանակ 5 մարդ է բերման ենթարկվել տարատեսակ իրավախախտումների հիմքով, այդ թվում՝ իրավապահների վրա հարձակվելու համար:
Բողոքի ակցիաներին մայրաքաղաքի մի քանի հազար բնակիչ է մասնակցել: Նրանք դիմել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը հակակորոնավիրուսային սահմանափակումները չեղարկելու հարցով, որոնք, ըստ ցուցարարների, խախտում են մարդկանց իրավունքներն ու ազատությունները:










