Սիրիայի ափերի մոտ հարձակում է տեղի ունեցել նավթատար նավի վրա, ինչից հետո այն հրդեհվել է (տեսանյութ)

14:04 • 25.04.21

Սիրիայի Տարտուս նահանգի Բայանիս քաղաքի ափերի մոտ նավթատար նավի վրա հրդեհ է բռնկվել, ինչը կարող է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանք լինել: Այս մասին գրում է EADaily լրատվականը` հղում տալով Սիրիայի նավթի նախարարությանը:

Նախարարության տվյալներով՝ նավի վրա հարձակվել է անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքային ջրերից: Հրդեհն ամբողջությամբ մարվել է:

Իրանական «Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ նավի վրա հարձակումը կատարվել է երկու արկով: Առաջինն ընկել է նավի առաջնամասի վրա՝ մի փոքր վնասելով այն: Երկրորդ արկը ընկել է տախտակամածի վրա և լուրջ վնաս է հասցրել:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով մարդկային զոհեր չեն գրանցվել: