Նոր Զելանդիայում ԱԹՍ-ների միջոցով կփորձեն կանխել Մաուի ցեղատեսակի դելֆինների ոչնչացումը
Նոր Զելանդիայում անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձելու են կանխել Մաուի (Māui) ցեղատեսակի դելֆինների թվի նվազումը, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Նոր Զելանդիայում գործող Sanford, Moana, New Zealand Government, WWF-New Zealand ձկնորսական ընկերությունները համատեղ ֆինանսավորում և մշակում են անօդաչու թռչող սարք, որը կարող է արհեստական բանականության միջոցով գտնել Մաուի ցեղատեսակի դելֆիններին։
Սարքի միջոցով մասնագետները հույս ունեն տեղեկություններ հավաքագրել նրանց բնակավայրերի, քանակի և վարքի վերաբերյալ։
Այժմ սարքի ճշգրտությունը, ըստ 2019 թվականին իրականացված փորձարկումերի, 90 տոկոս է։ Թռչելով 120 մ բարձրության վրա՝ 50x օպտիկական խոշորացման տեսախցիկով անօդաչու թռչող սարքը կարող է մինչև 6 ժամ գտնել, հետևել և նկարահանել դելֆիններին։
Անօդաչու թռչող սարքի փորձարկումների նոր փուլը սկսվել է 2021 թվականի հունվարին։
Հայտնի է, որ 2018 թվականին ձկնորսությամբ զբաղվող Sanford ընկերության ձկնորսներից մեկի ցանցում է հայտնվել Մաուի ցեղատեսակի դելֆին, ինչից հետո վերջինս հայտնվել է երկընտրանքի առջև, քանի որ դելֆինին ազատ արձակելով կխախտեր երկրի Ձկնորսության մասին օրենքը և ստիպվա կլիներ զգալի տուգանք կվճարել։
Այնուհանդերձ, նա որոշել է փրկել դելֆինին, որոնց որսալ կարելի է միայն այն դեպքում, երբ լուրջ վնաս են հասցնում մարդուն։
«Մաուի ցեղատեսակի դելֆիններն ազգային հարստություն են. մեր ժողովուրդն ապրում է ծովի ափին և իսկական կապվածություն ունի այնտեղ բնակվող արարածների հետ: Նրանք մեծ հարգանքով են վերաբերվում շրջակա միջավայրին», - ասել է ձկնորսական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կլեմենտ Չիան:
Վերոնշյալ ընկերությունը վերահսկում է Նոր Զելանդիայի ձկնորսական ոլորտի 20 տոկոսը։










