Պուտինը պահեստազորում գտնվող ՌԴ քաղաքացիների 2021-ին զինվորական հավաքներ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

17:09 • 26.04.21

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահեստազորում գտնվող ՌԴ քաղաքացիների զինվորական հավաքներ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։

«2021 թվականին պահեստազորում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին կոչ անել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում և անվտանգության դաշնային ծառայության մարմիններում զինվորական հավաքներ անցկացնելու համար», -ասված է փաստաթղթում:

Պետության ղեկավարը Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և գործադիր իշխանության մարմիններին հանձնարարել է ապահովել քաղաքացիների ռազմական պատրաստության կոչի հետ կապված միջոցառումների իրականացումը։

Նշվում է, որ պահեստազորայինների համար զինվորական հավաքները Ռուսաստանում անցկացվում են ամեն տարի, դրանց նպատակն է բարելավել զինծառայողների մասնագիտական հմտությունները և գիտելիքները։

Նշվում է նաև, որ «հավաքներին, որպես կանոն, մասնակցում են նրանք, ովքեր ժամկետային ծառայության կամ բուհում սովորելու ժամանակ յուրացրել են բանակում պահանջված մասնագիտությունները։ Զորակոչը վերաբերում է նաև նրանց, ովքեր արդեն անցել են զինվորական ծառայություն, ինպես նաև նրանց, ովքեր ազատվել են ծառայությունից կամ ունեցել են տարկետում: