Մեծ Բրիտանիայի վարչապետը նախընտրել է 1000-ավոր դիակներ տեսնել, քան «լոքդաուն» հայտարարել. Daily Mail
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ենթադրաբար, հայտարարել է, որ ինքը պատրաստ է տեսնել «հազարավոր դիակներ», քան կորոնավիրուսային համավարակի պատճառով հերթական «լոքդաունը» հայտարարել:
Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով՝ կառավարության պաշտոնյաները հերքում են այս տեղեկությունը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ վարչապետը կոշտ հայտարարություններով է հանդես եկել 2020 թվականի հոկտեմբերին կառավարության մյուս անդամների հետ հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննարկվել է թագավորությունում երրորդ «լոքդաուն» սահմանելու անհրաժեշտությունը:
«Թող հազարավոր դիակներ լինեն, բայց այլևս անիծյալ «լոքդաուններ» չլինեն»,- ԶԼՄ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:
Նշվում է՝ այս դիտողությունն իբր հնչել է ի պատասխան նախարարների կաբինետի ղեկավար Մայքլ Գոուի խոսքերի, որը զգուշացրել է՝ հնարավոր է, որ անհրաժեշտ լինեն զինվորականներ՝ կորոնավիրուսակիրներով գերբեռնված հիվանդանոցները հսկելու համար:
Ըստ աղբյուրների՝ Ջոնսոնը բազմիցս է կոշտ արտահայտություններով հանդես եկել այս հարցի վերաբերյալ:










