Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հիասթափված է Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունից

21:47 • 26.04.21

Թուրքիան ճիշտ չի համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի ավարտին:

«Դրանք ոչ իրավաչափ, անարդար և պատմության հակասող խոսքեր են: Դրանք հիասթափեցրել են մեզ: Այդ խոսքերը ոչ մի պատմական և իրավական հիմնավորում չունեն»,- ասել է Էրդողանը՝ անդրադառնալով Բայդենի հայտարարությանը:

Էրդողանը հիշեցրել է «հարյուրամյա իրադարձությունների ուսումնասիրության համար պատմաբան-գիտնականների համատեղ հանձնաժողով ստեղծելու» Թուրքիայի առաջարկության մասին՝ նշելով, որ այն դեռ ուժի մեջ է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել է «Հայեց ցեղասպանություն» եզրույթը՝ նշելով, որ հայերի համակարգային բնաջնջոււմը կազմակերպել են օսմանյան իշխանությունները: