Եմենի հութիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի հարավային շրջանում գտնվող ռազմակայանին
Եմենի հութիները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի հարավային Խամիս Մուշաիթ քաղաքի ուղղությամբ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հայտնի է, որ հութիները ԱԹՍ-ի միջոցով հարված են հասցրել Խամիս Մուշաիթ քաղաքում գտնվող ռազմական կայանին, սակայն Սուդյան Արաբիան չի հաստատել հարձակման իսկությունը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջից Եմենի կենտրոնական իշխանությունը տապալած հութիները և Սաուդյան Արաբիան, որը գլխավորում է Եմենի կառավարությանն աջակցող կոալիցիան, բազմիցս հարձակումներ են գործել միմանց նկատմամբ։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նշել է, որ առ այսօր հարձակումների մեծ մասը կասեցվել է։
Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը պնդում են, որ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր պետք է կնքել, որը կօգնի ավարտել պատերազմը Եմենում, որը, ըստ ՄԱԿ-ի, աշխարհի խոշորագույն հումանիտար ճգնաժամն է։










