Հնդկաստանում 5-րդ օրն անընդմեջ արձանագրվում է կորոնավիրուսով վարակման օրական ցուցանիշի հակառեկորդ
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակաման 352 991 նոր դեպք է արձանագրել 24 ժամում, ինչը դարձել է վարակվածների օրական աճի հերթական, անընդմեջ հինգերորդ համաշխարհային հակառեկորդը: Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունն ապրիլի 26-ին հայտնել է, որ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում երկրում ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 17 313 163-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հնդկաստանում ախտահարվածների թվի օրական աճը հինգերորդ օրը շարունակ ռեկորդային ցուցանիշներ է ցուցադրում: Ապրիլի 25-ին երկրի առողջապահության նախարարությունը հայտնել Է 24 ժամում 349 691 վարակվածների, ապրիլի 24-ին՝ 346 786 վարակվածների մասին, ապրիլի 23-ին այդ ցուցանիշը կազմել Է 332 730, իսկ 22-ին՝ 314 835: Վերջին 72 ժամում երկիրն արձանագրել է շուրջ 1 միլիոն նոր ախտահարման դեպք. այն մասին, որ հիվանդացածների թիվը գերազանցել Է 16 միլիոնը, Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է ապրիլի 23-ին:
Կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացու դեպքերի թիվը 24 ժամում աճել է 2 812-ով, այս ցուցանիշը նույնպես աճ է ցուցադրում. ապրիլի 25-ին հաղորդվել է 2 767 հիվանդացածի մասին: Ընդհանուր մահացու դեպքերի թիվը հասել է 195 123-ի: Այդ վարակից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 219 272-ով և հասել 14 304 382-ի: Բուժման մեջ է գտնվում կորոնավիրուսով 2 813 658 հիվանդ, ինչը 130 907-ով ավելի է, քան մեկ օր առաջ:










